понедельник, 18 ноября 2013 г.

                                  Աշնանային խոհեր 

 


Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է. այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ…
Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:
Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Արևը սկսում է բարձրանալ` տարածելով լույսը քաղաքի վրա, լուսավորելով Մասիսների լուսապսակ ճակատները. ձյունը փայլփլում է, կարծես ադամանդ լինի:
Կարևոր է ինձ համար արևածագը. այն ինձ տալիս է ուժ, եռանդ, վառ տրամադրություն և դրական լիցքեր:
Հատկապես շատ եմ սիրում մայրամուտը: Սիրում եմ և’ ծովի, և’ Մասիսների մոտ: Ամեն օր այդ ժամին դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի՜ հրաշք է ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա ճառագայթները, ընկնեկով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն, նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր գոիյներով: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Կարմիրը, սկիզբ առնելով արևից, ձուլվելով նարնջագույնին, անցնում է դեղինի, դեղինը` վարդագույնի, իսկ այդ ամբողջ տեսարանը շողշողում է բաց երկնագույնի վրա:
Նաև մի հրաշք տեսարան է մայրամուտը ծովի մոտ, ուր երկինքն ու ծովը միաձուլվում են արևի մայր մտնելուց, ծովի փայլփլող ալիքները քչանում են, ասես, արևը մտնում է ծովի մեջ:
Դպրոցից տուն գնալիս սիրում եմ քայլել տերևների միջով: Փորձում եմ յուրաքանչյուր տերևի մեջ տեսնել աշունը, բայց դա հնարավոր չէ, քանի որ աշունը մի տերևի ընկնելով չի գալիս: Տերևները հագնվում են կարծես պարահանդեսի գնալու համոր, հագնում են իրենց ամենաշքեղ հագուստները, քամին զգում է, որ ժամանակն է պարահանդեսի, անընդհատ հիշեցնում է, հանկարծ սկսում է մի տերևաթափ, որ զուգորդվում է անձրևի նվագով. տերևները սկսում են պարահանդեսը¦: Այն շարունակվում է մինչ ուշ աշուն, փոքրիկ դադարներով, սակայն այն մեծ դադարը, որ լինում է ավարտից հետո, վկայում է աշնան ավարտի և ձմռան գալու մասին: Կորչում են տերևները` պահ մտնելով հանդիպած անկյուններում: Հօդս է ցնդում աշնանային տրամադրությունը:…
Ինչպիսի հանգստություն եմ ապրում այս հրաշքներին ներկա լինելիս, երբ հոգիս փոթորկում է: Արևն ամեն օր բարով մնաք է ասում բոլորին` հույս տալով, որ կվե-րադառնա և նորից կլուսավորի մեր աշխարհը:
Աշունն ինձ համար հույսի ու լույսի, կյանքի ու մահի, երջանկության ու թախծի խորհրդանիշ է:

Комментариев нет:

Отправить комментарий