Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը,
մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է.
այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք,
հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ…
Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի
աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել
յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:
Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին
շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ
ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Արևը սկսում է բարձրանալ`
տարածելով լույսը քաղաքի վրա, լուսավորելով Մասիսների լուսապսակ
ճակատները. ձյունը փայլփլում է, կարծես ադամանդ լինի:
Կարևոր է ինձ համար արևածագը. այն ինձ տալիս է ուժ, եռանդ, վառ տրամադրություն և դրական լիցքեր:
Հատկապես շատ եմ սիրում մայրամուտը: Սիրում եմ և’ ծովի, և’ Մասիսների մոտ:
Ամեն օր այդ ժամին դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի՜ հրաշք է
ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա
ճառագայթները, ընկնեկով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն,
նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր
գոիյներով: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Կարմիրը, սկիզբ առնելով
արևից, ձուլվելով նարնջագույնին, անցնում է դեղինի, դեղինը` վարդագույնի,
իսկ այդ ամբողջ տեսարանը շողշողում է բաց երկնագույնի վրա:
Նաև մի հրաշք տեսարան է մայրամուտը ծովի մոտ, ուր երկինքն ու ծովը
միաձուլվում են արևի մայր մտնելուց, ծովի փայլփլող ալիքները քչանում են,
ասես, արևը մտնում է ծովի մեջ:
Դպրոցից տուն գնալիս սիրում եմ քայլել տերևների միջով: Փորձում եմ
յուրաքանչյուր տերևի մեջ տեսնել աշունը, բայց դա հնարավոր չէ, քանի որ
աշունը մի տերևի ընկնելով չի գալիս: Տերևները հագնվում են կարծես
պարահանդեսի գնալու համոր, հագնում են իրենց ամենաշքեղ հագուստները, քամին
զգում է, որ ժամանակն է պարահանդեսի, անընդհատ հիշեցնում է, հանկարծ սկսում
է մի տերևաթափ, որ զուգորդվում է անձրևի նվագով. տերևները սկսում են
պարահանդեսը¦: Այն շարունակվում է մինչ ուշ աշուն, փոքրիկ դադարներով,
սակայն այն մեծ դադարը, որ լինում է ավարտից հետո, վկայում է աշնան ավարտի և
ձմռան գալու մասին: Կորչում են տերևները` պահ մտնելով հանդիպած
անկյուններում: Հօդս է ցնդում աշնանային տրամադրությունը:…
Ինչպիսի հանգստություն եմ ապրում այս հրաշքներին ներկա լինելիս, երբ հոգիս
փոթորկում է: Արևն ամեն օր բարով մնաք է ասում բոլորին` հույս տալով, որ
կվե-րադառնա և նորից կլուսավորի մեր աշխարհը:
Աշունն ինձ համար հույսի ու լույսի, կյանքի ու մահի, երջանկության ու թախծի խորհրդանիշ է:
Комментариев нет:
Отправить комментарий